Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնիկ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ի N Ք-7382), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Գառնիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2017 թվականի փետրվարի 15-ի N 15022017-07-0034 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 63/1/1 հասցեում գտնվող 07-002-0039-0613 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 33.9 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N 07112025-07-0220 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 63/9 հասցեում գտնվող 07-002-0039-1950 կադաստրային ծածկագրով 6.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-0613 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Գառնիկ Մառլենի Մանուկյանին։ 2. Գառնիկ Մանուկյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 69 400 (վաթսունինը հազար չորս հարյուր) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Գառնիկ Մանուկյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գառնիկ Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |