|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունիսի 2023 թվականի N 2179 |
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1/3 ԵՎ ԹԻՎ 1/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 31-ի N 241 կարգադրույթյան, հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունիսի 01-ի N Տ-931). 1. Համաձայնություն տալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին թաղամասի թիվ 1/3 և թիվ 1/4 հասցեներում գտնվող Ազնիվ Սարկիսսիանին պատկանող տարածքների ջրամատակարարման ուղեգիծը նախագծել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված N ՎՋ1212/2023 տեխնիկական պայմանի ուղեգծով և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրամատակարարման համակարգերի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(765.77 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|