|
ՆԱԽԱԳԻԾ
|
13 հունվարի 2025 թ. |
«ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՌԱԶՄԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Աշոտ Գևորգյան Ռազմիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-105). 1. «Աշոտ Գևորգյան Ռազմիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 1/80 հասցեում (36.3 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Աշոտ Գևորգյան Ռազմիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 21 000 (քսանմեկ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աշոտ Գևորգյան Ռազմիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|