Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձ Ներսես Բարսամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 26-ի N Տ-569), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համայնքի սեփականություն հանդիսացող՝ թվով 16 բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասերը, կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 5 (հինգ) տարի ժամկետով, յուրաքանչյուրը տարեկան 10 000 (տասը հազար) դրամ վճարով (ենթակա է վճարման համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի։ 2. Նախագծման թույլտվություններ ստանալու, նախագծեր մշակելու, շինարարության թույլտվություններ ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։ 3. «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել յուրաքանչյուր հողամասի համար 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օգտագործման տրամադրման փաստաթղթերի նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեների տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն օրվան հաջորդող օրվանից: |