|
ՆԱԽԱԳԻԾ
|
07 նոյեմբերի 2024 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 12 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի. 1. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի նոյեմբերի 08-ին անցկացվող մրցույթի՝ համակարգչի միջոցով ձևավորված մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։ 2. Հանձնաժողովի քարտուղար նշանակել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վանիկ Բաբաջանյանին։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Ջանինա Սարգսյան |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.90 Կբ)
|
|
|
|