Համաձայն Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի, «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 203-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի 04-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 30-ի N Տ-1171), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 5-ի N 05062023-07-0176 և 2023 թվականի հունիսի 21-ի N 21062023-07-0191 վկայականներ) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 9/11 և Ռոսիայի փողոցի թիվ 9/3 հասցեներում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասերը, կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 5 (հինգ) տարի ժամկետով, յուրաքանչյուրը տարեկան 10 000 (տասը հազար) դրամ վճարով (ենթակա է վճարման համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. Նախագծման թույլտվություններ ստանալու, նախագծեր մշակելու, շինարարության թույլտվություններ ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։ 3. «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել յուրաքանչյուր հողամասի համար 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օգտագործման տրամադրման փաստաթղթերի նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեների տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |