|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2024 թվականի N 5197 |
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին 13-րդ հոդվածի 6-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի 198-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 18-ի N 24 կարգադրության և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N Ք-9272). 1. 2024 թվականի համար Աբովյան համայնքի ենթակայության թվով չորս մանկապարտեզի և «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություններ) ծառայություններից օգտվողների համար կիրառել համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նվազեցման արտոնություններ՝ համաձայն հավելվածի։ 2. Կազմակերպությունների տնօրեններին՝ 1) ապահովել կիրառված արտոնությունների կատարումը. 2) արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Աբովյանի համայնքապետարան։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի դեկտեմբերի 01-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.05 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|