Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Համաձայնություն տալ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 2024 թվականի ընթացքում, մրցութային կարգով, վարձակալության իրավունքով, 10 տարի ժամկետով, 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով, տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 04-ի N 04102022-07-0048 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0331-0086 կադաստրային ծածկագրով 0.69297 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր (5-րդ կարգ, ՈՒրց-Կոտայք-Շամիրամ գնահատման գոտի) հողատեսքի հողամասը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |