Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.09 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի, հաշվի առնելով Դավիթ Սերոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 24-ի N Ք-887) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 22-ի N 1/փ-71 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Դավիթ Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 20-ի N 20072022-07-0094 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-013-0140-0022) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 0.09 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) 0.09 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։

2. Դավիթ Սերոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 2 548 800 (երկու միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ութ հարյուր) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.80 Կբ)
(1.34 Մբ)
(1.07 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner