Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հիմք ընդունելով «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Գարիկ Օհանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 04-ի N Տ-1685). 1. «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/19 հասցեում (500 և ավելի քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ՍԻ ԱՐ ԷՖ ՌԻԹԵՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 50 000 (հիսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |