Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Արմինե Դավթյան Յուրիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 13-ի N Ք-108). 1.«Արմինե Դավթյան Յուրիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցի 4-րդ շենքի թիվ 11, 12 հասցեում գտնվող 49 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2.«Արմինե Դավթյան Յուրիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 21 000 (վաթսուներեք հազար) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արմինե Դավթյան Յուրիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |