Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-018-0036-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ 0.08 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 72-րդ հոդվածի 1-ին մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են համայնքի հողից և ունեն այդ հողից սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու նախապատվության իրավունք, հիմք ընդունելով Ստեփան և Գայանե Ղազարյանների համատեղ դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N Ք-7673), Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի                     -ի N Ե-          գրությունը կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին և վերջինիս առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ստեփան և Գայանե Ղազարյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 18102024-07-0197 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Մ. Թումասյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող 07-018-0036-0007 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0.08 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով, ուղղակի վաճառքով օտարել 07-018-0036-0007 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար մակերեսով օրինական հողամասի սեփականատերեր Ստեփան և Գայանե Հակոբի Ղազարյաններին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 5 467 440 (հինգ միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր քառասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը.
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner