Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 10-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Սեյրան Կեսոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 19-ի N Ք-4075). 1. Համաձայնեցնել Առինջ համայնքի ղեկավարի 2020 թվականի հունիսի 17-ի «Սեյրան Կեսոյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 547-Ա որոշմամբ հաստատված N 90 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և տալ շինարարության թույլտվություն: 2. Սեփականատերերը պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Կեսոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |