Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Սուսաննա Ալեքսանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 23-ի N Ք-3430), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Սուսաննա Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի հունվարի 03-ի N 03012025-07-0059 վկայական) համայնք Աբովյան գյուղ Վերին Պտղնի 4-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 07-062-0036-0021 կադաստրային ծածկագրով 545.3 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 19-ի N 30072024-07-0065 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 148/7 հասցեում գտնվող 07-002-0036-0714 կադաստրային ծածկագրով 665.1 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման համարժեք հողամասի հետ: 2. Սուսաննա Ալեքսանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ և 10 000 (տասը հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարներ: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սուսաննա Ալեքսանյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |