|
ՆԱԽԱԳԻԾ
|
01 հուլիսի 2025 թ. |
«ԱՐՍԵՆ ԱՐՄԱՂԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Ք-4350). 1. «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 205.4 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231048 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 19 125 (տասնինը հազար հարյուր քսանհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արսեն Արմաղանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|