Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի N 51-Ա որոշումը, հիմք ընդունելով Ռուզաննա Ճաղարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 18-ի N Ք-5172), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 06-ի «Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 4 բնակարանի երկու ննջասենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 24-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝
««ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ 2/1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 4 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 25-ի N 75-Ն որոշման 3-րդ կետի, հաշվի առնելով համայնքի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 17072024-07-0247 վկայականը, «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի նոյեմբերի 28-ի թիվ «083-01/Վ-011» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 562000 (հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուզաննա Ճաղարյանը 1977 թվականից բնակվում է Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 4 բնակարանում, հիմք ընդունելով Ռուզաննա Ճաղարյանի 2012 թվականի ապրիլի 12-ի N ք-454 դիմումը, Աբովյանի քաղաքային համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 4 բնակարանի երկու ննջասենյակները և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը` 37.45 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքով` 562 000 (հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամով, օտարել Ռուզաննա Ճաղարյանին: 2. Ռուզաննա Ճաղարյանը պարտավոր է վճարել. 1) քաղաքապետարանի 900105201777 հաշվեհամարին` 562 000 (հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամ` երկու ննջասենյակների և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսի գինը. 2) քաղաքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 53 000 (հիսուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուզաննա Ճաղարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ճաղարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ճաղարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |