Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հաշվի առնելով Կարինե Գասպարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Ք-4342). 1. Ձևակերպել կառուցապատող Կարինե Գասպարյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տան և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Կարինե Գասպարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |