2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱՌԻՆՋԻ Կ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 12-ի N Պ-1302), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախակրթարան ունենալու միկրոծրագրի համաֆինանսավորմանը՝ հատկացնելով 3 397 000 (երեք միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար) դրամ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(35.00 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|