Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 425
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 193-Ն և N 194-Ն որոշումների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 05-ի N Տ-1495), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքում գտնվող թվով 16 հողամասերը (համաձայն հավելվածի) կառուցապատման իրավունքով՝ գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, տարեկան ընդհանուր 50 330 (հիսուն հազար երեք հարյուր երեսուն) դրամ վճարով (Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին), 10 (տասը) տարի ժամկետով, տրամադրել «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 1 040 000 (մեկ միլիոն քառասուն հազար) դրամ՝ hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու ծառայության վճար և 80 000 (ութսուն հազար) դրամ՝ հասցեների տրամադրման ծառայության վճար։
3. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.74 Կբ)
(11.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner