Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Սմբատ Բալայանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 02-ի N Ք-4430). 1. Ձևակերպել կառուցապատող Սմբատ Բալայանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 12/8 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտի վերակառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սմբատ Բալայանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սմբատ Բալայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |