Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N 190-Ն որոշումը։ 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը, ինչպես նաև նույն կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1-ին կետից հանել «տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու» բառերը։ 3. Սահմանել Աբովյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը՝ համաձայն հավելվածի։ 4. Սահմանել Աբովյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի ժամ՝ 9։00-ից մինչև ժամը 22։00-ն։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|