Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրության, հաշվի առնելով Միհրան Մելիքսեթյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 13-ի N Ք-3932). 1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Զինվորական թաղամասի 112 շենքի 19 բնակարանը (հիմք՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պաշտպանության նախարարության զինվորական օկրուգի Երևանի բնակշահագործման բաժնի 1992 թվականի օգոստոսի 13-ի N 201 օրդեր) վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոց, 1-ին փակուղի, 1 շենք, 19 բնակարան։ 2. Միհրան Մելիքսեթյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միհրան Մելիքսեթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |