Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սուսաննա Կարապետյանի ընտանիքը 1981 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի 85 բնակարանում, հաշվի առնելով Սուսաննա Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 01-ի N Ք-7896), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հուլիսի 25-ի N 25072023-07-0112 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի 78.43 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 85 բնակարանն անհատույց օտարել Սուսաննա Հովհաննեսի Կարապետյանին, Քնարիկ Ռաֆիկի Խաչատրյանին, Նարեկ և Նարե Վահանի Գարեգինյաններին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |