Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Արազ Թևանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 07-ի N Տ-03). 1. «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 17-րդ փողոց թիվ 41 հասցեում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105204433 հաշվեհամարին վճարել 35 585 (երեսունհինգ հազար հինգ հարյուր ութսունհինգ) դրամ՝ տեղական տուրք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |