Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 09-ի N Ք-58). 1. «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 12/1 հասցեում (162.26 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231444 հաշվեհամարին վճարել 13 500 (տասներեք հազար հինգ հարյուր) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |