|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հունվարի 2025 թվականի N 95 |
ՎԱՐԴԱՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՎԱՐՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N Կ-26122024-07-0180 որոշումը, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրությունը և հաշվի առնելով Վարդան Վարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 17-ի N Ք-199). 1. Վարդան և Արուսյակ Վարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N 26042024-07-0143 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 47 հասցեում գտնվող 49.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 2.26 քառակուսի մետր մակերեսով մասի գործառնական նշանակությունը «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 15-ին կազմված հատակագծի (կցվում է) համաձայն փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 5 226 (հինգ հազար երկու հարյուր քսանվեց) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|