Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Ռազմիկ Աղաջանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N Ք-9032). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 27 բնակելի տանը կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 641.9 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 11.42 քառակուսի մետր արտաքին, 8.88 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի նշանակության հանգստի սենյակը, 66.99 քառակուսի մետր արտաքին, 54.11 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը և 6.03 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2022ZWEVMH): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հողամաս և տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջան, 3-րդ թաղամաս, 27/1: 5. Սույն որոշումն ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Ռազմիկ Աղաջանյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |