|
ՆԱԽԱԳԻԾ
|
03 հուլիսի 2025 թ. |
ՔՐԻՍՏԻԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Քրիստիան Կիրակոսյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 02-ի N Ք-4407). 1. Քրիստիան Կիրակոսյանին տալ բնակելի տան վերակառուցման և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քրիստիան Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|