| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  07  հունիսի  2023 թվականի N 2175 | 
  ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
 
 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն և 2023 թվականի ապրիլի 13-ի N 60-Ա որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 31-ի N 241 կարգադրության, հաշվի առնելով Դավիթ Սերոբյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 31-ի N Ք-3142). 1. Դավիթ Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հուլիսի 20-ի N 20072022-07-0094 վկայական) Արամուս գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Արայի խճուղի, 15: 2. Դավիթ Սերոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(75.65 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |