Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 57-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 1) Գևորգ Հակոբյան - Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ - հանձնաժողովի անդամ, աճուրդավար, 2) Արմեն Քոսակյան - ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ, 3) Ռազմիկ Արզումանյան - ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ, 4) Մերուժան Մելիքսեթյան - համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի անդամ, 5) Արսեն Հարությունյան - համայնքի ղեկավարի խորհրդական, հանձնաժողովի անդամ, 6) Արմեն Շմավոնյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ, 7) Նունե Բալիշյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ, 8) Տաթևիկ Սարոյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ, 9) Ելենա Բարսեղյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ արձանագրող։»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|