Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Հրայր Առուստամյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 07-ի N Ք-24). 1. Հրայր Հովհաննեսի Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հունվարի 3-ի N 03012024-07-0058 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեում գտնվող 544.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում, համաձայն որակավորում ունեցող անձի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված հատակագծերի, ինքնակամ կառուցված 207.33 քառակուսի մետր արտաքին, 161.44 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը և 16.27 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական: 2. Հրայր Առուստամյանը պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 609 310 (վեց հարյուր ինը հազար երեք հարյուր տասը) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրայր Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |