|
ՆԱԽԱԳԻԾ
|
02 հուլիսի 2025 թ. |
«ՍԱՆՌԱՅՍ ՀՈԹԵԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03 որոշումների, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով «ՍԱՆՌԱՅՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 01-ի N Տ-1658). 1. «ՍԱՆՌԱՅՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի թիվ 3 հասցեում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ՍԱՆՌԱՅՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231352 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 18 750 (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱՆՌԱՅՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|