Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով լուծարման հանձնաժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 03-ին կազմված լուծարման միջանկյալ հաշվեկշիռը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|