Բովանդակություն * | Բացակայում էին՝
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆԸ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆԸ (վատառողջ էին) և ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԸ (եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով)։
Նախքան խորհրդակցությունը սկսելը, համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Գևորգ Հակոբյանին և «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Սարդարյանին՝ համայնքում տեղացած առատ ձյան հետևանքներին արագ արձագանքելու, ձնամաքրման աշխատանքները կազմակերպելու և քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժին նպաստելու համար։ Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստը կայանալու է մարտի 18-ին, ժամը 16.00-ին։ Նիստի օրակարգում ներառվելիք հարցերի ներկայացման հանձնարարականը տրված է, սահմանված է վերջնաժամկետ։ Նիստում պարտադիր զեկուցվող հարցերն են՝ համայնքի 2024թ. բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունների ներկայացումը։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների անցկացվող մրցույթների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Աշխատակազմում առկա համայնքային ծառայության թափուր 4 պաշտոնի համար սահմանված կարգով հայտարարված են մրցույթներ։ Դրանցից երեքի՝ մասնակցության համար դիմումների վերջնաժամկետն ավարտվել է, իսկ մրցույթը կկայանա մարտի 7-ին։ Ընթանում են Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի դիմումների ընդունման աշխատանքները։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Աշխատակազմում հանձնարարականների կատարողականի ներկայացում (2025թ. փետրվարի 10-ից փետրվարի 21-ը ներառյալ). (Ս. Չիտչյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 646 գրություն և դիմում, ձևավորվել է 357 ելից գրություն, նախապատրաստվել է 203 որոշում, https://permits-backend.e-gov.am/am/dashboardհարթակի միջոցով տրվել է 77 թույլտվություն, իսկ ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան մուտքագրվել է 24 գրություն։ Հանձնարարականների ժամկետների խախտմամբ կատարման դեպքեր առկա չեն։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ս. Չիտչյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի գիտություն։
4. Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին (N 2176 և 2178 հանձնարարականներ). (Ա. Չոբանյան, Ա. Ծատուրյան, Ա. Վիրաբյան, Է. Բաբայան) – Հանձնարարականների կատարումը գտնվում է ընթացքի մեջ, արդյունքների մասին կներկայացվի լրացուցիչ զեկույց, այդ հանձնարարականների համար սահմանված ժամկետներում։ (Է. Բաբայան, Դ. Երեմյան) – Լրացուցիչ ուսումնասիրել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալությամբ տրված տարածքների կտրվածքով պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնել զեկույց։ Ընդունվեց ի կատարումն – ժամկետը՝ 10 օր։
5. Աբովյան համայնքի տեղական տուրքերի և վճարների մասին Աբովյան համայնքի ավագանու մի շարք որոշումների վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ դիրքորոշման մասին. (Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ, Է. Բաբայան) – Տեխնիկական որոշակի խնդիրներով պայմանավորված՝ մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը կհրապարակեր համայնքի ավագանու համապատասխան որոշումները, Աբովյանի համայնքապետարանն աշխատեց բնականոն ռեժիմով և համապատասխան տուրքերը և վճարները գանձեց անցած՝ 2024թ. դրույքաչափերով։ Այդ հարցի վերաբերյալ ստացվել է նաև ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական դիրքորոշումը (N 01/12/01390-2025, մուտք՝ 19.02.2025թ. Պ-387), որի համաձայն Աբովյանի համայնքապետարանի նման գործելաոճն եղել է իրավաչափ։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) – Ընդունվեց ի գիտություն։
6. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ |