Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարինա Թումանյանը 1991 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի թիվ 11/1 բնակարանում, հաշվի առնելով Մարինա Թումանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N Ք-7863), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի հոկտեմբերի 26-ի N 26102022-07-0148 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 13.7 քառակուսի մետր մակերեսով թիվ 11/1 բնակարանն անհատույց օտարել Մարինա Վաչիկի Թումանյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մարինա Թումանյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարինա Թումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |