Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 201-Ն որոշման, հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գրությունը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 23-ի N Տ-1031), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 51 հասցեում (հիմք՝ 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 2743323 վկայական) և Գեղաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 30 հասցեում (հիմք՝ 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 0092724 վկայական) գտնվող վարչական շենքերի առաջին հարկերից համապատասխանաբար 11.4 և 11.5 քառակուսի մետր մակերեսներով տարածքները (հատակագծերը կցվում են)՝ վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը: 2. Պայմանագրերը կնքել 1 (մեկ) տարի ժամկետով: 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի վարձավճարների ամսական չափերը սահմանել համապատասխանաբար 2 990 (երկու հազար ինը հարյուր իննսուն) և 3 020 (երեք հազար քսան) դրամ: 4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու, դրանցում փոփոխություն կատարելու և լուծելու մասին որոշումներն ընդունում է Աբովյան համայնքի ղեկավարը: 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |