Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման և հիմք ընդունելով Վլադիմիր Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 05-ի N Ք-3761), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վլադիմիր Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունիսի 05-ի N 05062023-07-0095 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 07-011-0241-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 367.2 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 04-ի N 04062025-07-0139 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 2/6 հասցեում գտնվող 07-011-0788-0009 կադաստրային ծածկագրով 278.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0241-0008 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վլադիմիր Ժորայի Մկրտչյանին։ 2. Վլադիմիր Մկրտչյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 931 248 (երկու միլիոն ինը հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր քառասունութ) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Վլադիմիր Մկրտչյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վլադիմիր Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |