Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 20 ՇԵՆՔԻ ԹԻՎ 44/1 ՍԵՆՅԱԿՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հունվարի 8-ի թիվ «337-01/Վ-020» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Սանթուրյանը հոր մահից հետո` 2020 թվականի հունվար ամսից տիրապետում և օգտագործում է 4-րդ միկրոշրջանի 20 շենքի թիվ 44/1 սենյակը, հիմք ընդունելով Արթուր Սանթուրյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1779), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122020-07-0138 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 20 շենքի 10.83 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 44/1 սենյակն ուղղակի վաճառքով՝ 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամով օտարել Արթուր Սանթուրյանին:
2.  Արթուր Սանթուրյանը պարտավոր է վճարել.
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 128 000 (հարյուր քսանութ հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Սանթուրյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սանթուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner