Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» և «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները բարելավելու, նրանց կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 9 846 000 (ինը միլիոն ութ հարյուր քառասունվեց հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հետևյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, որից՝ 1) «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 8 950 000 (ութ միլիոն ինը հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելված 1-ի։ 2) «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 896 000 (ութ հարյուր իննսունվեց հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելված 2-ի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 07-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «ՎԱԶ»-21074 մակնիշի 591 LL 70 պետական համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին» N 98-Ա որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |