Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության լիազորած անձ Գևորգ Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունվարի 08-ի N Տ-21) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 04-ի N 17 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի N 20102023-07-0087 վկայական) Աբովյան համայնքի Կաթնաղբյուր գյուղում գտնվող 07-034-0112-0070 կադաստրային ծածկագրով 0.03276 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կապի հողամաս։ 2. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է 0.03276 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում 945 945 (ինը հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր քառասունհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |