Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 20-ի N 451 որոշման, հաշվի առնելով Կարեն Սողոմոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 05-ի N Ք-1626), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հուլիսի 25-ի N 25072023-07-0063 և մարտի 27-ի N 27032023-07-0201 վկայականներ) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7 շենքի 14.14 և 13.73 քառակուսի մետր մակերեսներով համապատասխանաբար թիվ 67 և թիվ 87 բնակարաններն անհատույց օտարել Կարեն Շահենի, Վահրամ Կարենի, Վարդան Կարենի Սողոմոնյաններին և Լենա Ռուստամի Մինասյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |