Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Սայամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի N Ք-5692), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դավիթ Սայամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի մայիսի 21-ի N 21052019-07-0034 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 1-ին փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 07-011-0063-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 663.7 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 29-ի N 29072025-07-0035 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 1-ին փողոցի թիվ 38/1 հասցեում գտնվող 07-011-0063-0075 կադաստրային ծածկագրով 132.29 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0063-0011 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Դավիթ Հրաչիկի Սայամյանին։ 2. Դավիթ Սայամյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 140 010 (երկու միլիոն հարյուր քառասուն հազար տասը) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար՝ հասցեի տրամադրման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Դավիթ Սայամյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Սայամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |