Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման և 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Վահրամ Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 13-ի N Ք-2714), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102021-07-0104 վկայական, կադաստրային ծածկագիր 07-013-0136-0097) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 4/11 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.02618 հեկտար մակերեսով հողամասը և այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված և պետական սեփականության իրավունքը ճանաչված 19.13 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտը (արտաքին մակերեսը 20.14 քառակուսի մետր) և 1.08 քառակուսի մետր մակերեսով զուգարանը (արտաքին մակերեսը 1.3 քառակուսի մետր) ինքնակամ կառույցներն իրականացրած Վահրամ Հովակիմյանին։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |