Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 201-Ն որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հիմք ընդունելով «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 09-ի N Ք-60). 1. «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 12/1 հասցեում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231352 հաշվեհամարին վճարել 25 000 (քսանհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռաֆայել Պետրոսյան Մասիսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |