|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հուլիսի 2025 թվականի N 2597 |
ՄԵՐՈՒԺԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՀԵՆԱՊԱՏԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը և հիմք ընդունելով Մերուժան Փաշիկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 26-ի N Ք-4271). 1. Ձևակերպել կառուցապատող Մերուժան Փաշիկյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասի թիվ 9 հասցեում գտնվող այգետնակը որպես բնակելի տան վերակառուցման, հենապատի և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Մերուժան Փաշիկյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերուժան Փաշիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|