Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Հայկ Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ի N Ք-7350), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հայկ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 10122021-07-0136 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1/5 հասցեում գտնվող 07-002-0089-0331 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 82.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի նոյեմբերի 04-ի N 04112025-07-0277 վկայական) Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող 07-002-0089-0415 կադաստրային ծածկագրով 43.2 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0089-0331 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Հայկ Վարդանի Կարապետյանին։ 2. Հայկ Կարապետյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 454 200 (չորս հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հայկ Կարապետյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |