Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սոնյա Հովհաննիսյանի ընտանիքը 1997 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 7 շենքի թիվ 510 բնակարանում, հաշվի առնելով Սոնյա Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 05-ի N Ք-1345), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի հունվարի 29-ի N 29012024-07-0153 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 7 շենքի 26.4 քառակուսի մետր մակերեսով թիվ 510 բնակարանն անհատույց օտարել Սոնյա Սուրենի Հովհաննիսյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սոնյա Հովհաննիսյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոնյա Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |