Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 01/06/06542-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N Պ-2141), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի փետրվարի 27-ի 08022023-07-0080 սեփականության վկայական) Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 07-034-0104-0013 կադաստրային ծածկագրով 7886,0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ նորակառույց դպրոցի շենքի սպասարկման ու պահպանման համար։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |