Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 25-ի N 2/փ-134 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի մայիսի 05-ի N 01/03.1/04100-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 05-ի N Պ-1190) և «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-274), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 03-ի N 03042024-07-0016 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48/2 հասցեում գտնվող գտնվող 07-011-0053-0095 կադաստրային ծածկագրով 0,002468 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության էներգետիկայի հողամասի՝ համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Առինջ գյուղի հատակագծերում կատարել համապատասխան փոփոխություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |