Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գոռ Չոփուրյանի ընտանիքը 1999 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 1 շենքի 34/1 բնակարանում, հաշվի առնելով Գոռ Չոփուրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 21-ի N Ք-1815), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի մարտի 3-ի N 03032025-07-0018 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 1 շենքի 14.1 քառակուսի մետր մակերեսով թիվ 34/1 բնակարանն անհատույց օտարել Գոռ Հովհաննեսի Չոփուրյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գոռ Չոփուրյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Չոփուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |